«Լոռի»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն հրավիրվել է Հայիթիի ազգային հավաքական և կմասնակցի CONCACAF–ի Ոսկե գավաթի խաղարկությանը:

CONCACAF-ի Ոսկե գավաթը Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների հավաքականների մրցաշարի եզրափակիչ փուլն է, որը հունիսի 15-ից հուլիսի 7-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Կոստա Ռիկայում և Ճամայկայում:

Հայիթիի հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ մրցակիցներն են Կոստա Ռիկայի, Նիկարագուայի և Բերմուդյան կղզիների հավաքականները: