Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ—ն պայմանագիր է ստորագրել երիտասարդ հարձակվող Ռոբերտ Մինասյանի հետ։

Մինասյանը «Փյունիկի» սան է, որտեղ հանդես է եկել մինչեւ նախորդ մրցաշրջանի ավարտը։

Հայաստանի Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Մ19 ընտրանու մարզաշապիկով նույնպես հանդես է եկել 8 անգամ եւ խփել մեկ գոլ։

Մինասյանը հանդես է եկել նաեւ Երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով 3 խաղի։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։