Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» համալրել է ռուս կիսապաշտպան Ռուսլան Զաերկոն։

26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բելառուսական «Լիդա» ակումբից, որտեղ անցկացրել է նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը։

Նախկինում հանդես է եկել ռուսական FNL-ի «Լուչ», «Տորպեդո», «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։

Զաերկոյի հետ կնքվել է պայմանագիր՝ 1+1 ֆորմատով։