Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ։

25-ամյա Շահինյանը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասարում», «Արարատում» եւ բուլղարական «Մոնտանայում»։

Շահինյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»։

Հայաստնաի Բարձրագույն խմբի առաջնություններում նա մասնակցել է 115 հանդիպման, ինչպես նաեւ դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

Սարգիսը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։

Շահինյանի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։