Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել Վահագն Այվազյանը։

27-ամյա ֆուտբոլիստը Դիլիջանի «Իմպուլսում» եւ «Ուրարտուում», ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Օմանի «Ալ-Նասր Սալալահ» ակումբում։

Այվազյանը Հայաստանի չեմպիոն է, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նրա հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։