Ուրախ ենք տեղեկացնել, որ Վահան Դանիելյանը նշանակվել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն:

Ֆուտբոլի ոլորտում մեծ փորձ ունեցող Դանիելյանը 2001-2005 թթ. աշխատել է  «Բանանցում», 2006-2014թթ.՝  «Փյունիկում», 2014-2017թթ.՝  «Գանձասար-Կապանում»՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

«Լոռի» ՖԱ-ը հաջողություն և բարեբեր աշխատանք է մաղթում ակումբի նորանշանակ գլխավոր տնօրենին: