Վահե Գեւորգյանը համալրել է Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբը: Գեւորգյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Գեւորգյանը 2016-17 թթ. աշխատել է «Բանանց-2»-ում՝ որպես գլխավոր մարզիչ, եւ դարձել Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն:

2018 թվականին աշխատել է Երեւանի «Լոկոմոտիվում»:

«Լոռի» ՖԱ-ն հաջողություն եւ բազմաթիվ հաղթանակներ է մաղթում Գեւորգյանին: