Ուրախ ենք տեղեկացնել, որ Լոռի ՖԱ դարպասապահ Վարդան Շահատունին եւ կիսապաշտպան Արման Մկրտչյանը հրավիրվել են Հայաստանի Մ21 հավաքական։

Երիտասարդական ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի հոկտեմբերի 7-14-ը ու հոկտեմբերի 11-ին և 14-ին կանցկացնի Մ21 2021թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական երկու հանդիպումները՝ Լյուքսեմբուրգի և Իտալիայի հասակակիցների հետ համապատասխանաբար: