Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Վարդան Շահատունին:

21-ամյա դարպասապահը Վանաձոր է եկել Երեւանի «Փյունիկից», որտեղ անցկացրել է ամբողջ մանկապատանեկան կարիերան:

Շահատունին Հայաստանի Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 6, Մ19-ում՝ 3 հանդիպման:

Խոստումնալից ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: