Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։

24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 եւ Բ թիմերում, ավստրիական Ֆրոնլեյթեն, Վեյց, Դյոչլանդսբերգեր ակումբներում։

Ջակովիչի վերջին թիմը եղել է Սերբիայի առաջին լիգայի «Սմեդերեւոն»։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։