Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել իսպանացի աջ պաշտպան Քրիստիան Խիմենես Ռոդրիգեսը:

22-ամյա իսպանացին Վանաձոր է եկել իսպանական «Ալկալա» թիմից, որտեղ հանդես է եկել «Լոռիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ:

Խիմենեսի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: