«Լոռիի» նորեկ Ալեքսանդրու Օսիպովը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանն ու խոսել իր տեղափոխության մասին:

««Լոռիի» առաջարկը հետաքրքրեց ինձ, քանի որ ես ցանկանում եմ առաջ գնալ եւ զարգանալ, եւ այս ակումբը մեծ հեռանկարներ ունի: Այստեղ լրիվ այլ մակարդակ է, եւ կա նոր բաներ սովորելու մեծ հնարավորություն:

Իհարկե, ես հետեւում էի Հայաստանի առաջնությանը: «Լոռիի» մասին լսեցի 2018-ին: Տեսա, որ թիմը մեծ նպատակներ է դրել իր առաջ, այդ պատճառով էլ այստեղ եմ, որպեսզի օգնեմ ակումբին հասնել դրանց:

Մրցակցությունը միշտ եղել է ֆուտբոլում, առանց դրա անհնար է: Այն մեծացնում է կամքի ուժը, տալիս ֆուտբոլիստին ավելի լավը դառնալու ձգտում եւ այդ ամենն առաջին հերթին ապացուցել ինքդ քեզ: Կարծում եմ՝ կկարողանամ առողջ մրցակցության մեջ մտնել իմ դիրքում հանդես եկող մյուս ֆուտբոլիստների հետ»,- ասել է Օսիպովը:

19-ամյա մոլդովացի հարձակվողը «Լոռի» տեղափոխվեց այս փետրվարին՝ մոլդովական «Շերիֆից»: