Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» 3,5 տարվա պայմանագիր է կնքել նիգերիացի եզրային կիսապաշտպան Ֆրայդի Ուբոնգի հետ:

21-ամյա Ֆրայդին «Լոռի» է տեղափոխվել Նիգերիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ակվա Յունայթեդ» թիմից, որի կազմում մասնակցել է Աֆրիկայի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:

Նիգերիայի հավաքականի կազմում 2017 թվականին մասնակցել է WAFU Cup-ի խաղարկությանն ու դարձել փոխչեմպիոն:

«Լոռիի» կազմում Ուբոնգը հանդես կգա 20 համարի մարզահագուստով: