Հայտարարություններ

Նոյեմբեր 11, 2019
Լոռի ՖԱ-ն ներկայացնում է մրցավարների ակնհայտ սխալները վերջին երկու խաղերում

Մրցավարական սխալներ, որոնց պատճառով հերթական անգամ տուժեց Լոռի ՖԱ-ն Հարց․ Ինչու՞ հանդիպումներին ներկա չի գտնվում ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, որը, կարծում ենք, ի պաշտոնե պետք է ներկա լինի ՀՀ առաջնության հերթական տուրի գոնե կենտրոնական եւ կարեւոր հանդիպումներին։ Անհասկանալի է, թե ինչու է նա հայրենիք մեկնում մեր առաջնության թեժ հանդիպումների ժամանակահատվածում։ Կից ներկայացնում ենք…

Հոկտեմբեր 31, 2019
Թովմաս Գրիգորյանի հայտարարությունը

Քիչ առաջ Լոռի ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, Հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ՝ մշտապես անհանգստացած եմ եղել հայկական ֆուտբոլում առկա խնդիրներով եւ փորձել եմ ամեն կերպ նպաստել դրանց լուծումներ գտնելուն։ Այդ նպատակով երեկ հանդիպում ունեցա «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման ներկայացուցիչների հետ, քննարկեցինք տարաբնույթ հարցեր։ Հայկական ֆուտբոլում առկա ցանկացած…

Հոկտեմբեր 28, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Լոռի ՖԱ

Ֆուտբոլային աշխարհի հարգելի ներկայացուցիչներ, Երեկ ավարտվեց Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրը, որը, ցավոք սրտի, կրկին անգամ աչքի ընկավ կարգապահական բնույթի արտառոց խախտումներով: Միգուցե կարելի կլիներ հարցը քննարկել ներֆուտբոլային օրենսդրական համակարգի, մասնավորապես՝ կարգապահական կանոնակարգի շրջանակներում և, կիրառելով առավելագույն հնարավոր պատժամիջոցները բոլոր մեղավորների նկատմամբ, նվազագույնի հասցնել հայկական ֆուտբոլում նմանատիպ արատավոր երևույթների կրկնությունը հետագայում: Սակայն այսօր տեղի ունեցած…

Հոկտեմբեր 6, 2019
Ալեքսիսը եւ Դեսիրեն հրավիրվել են Հաիթիի հավաքական

Լոռի ՖԱ պաշտպան Ջիմի-Բենդ Ալեքսիսը եւ հարձակվող Ջոնել Դեսիրեն հրավիրվել են Հաիթիի ազգային հավաքական։ Ազգային ընտրանու կազմում մեր ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն հոկտեմբերի 7-16-ը, որի ընթացքում կմասնակցեն Կոստա Ռիկայի եւ Բոլիվիայի դեմ հանդիպումներին։

Հոկտեմբեր 4, 2019
Վարդան Շահատունին եւ Արման Մկրտչյանը հրավիրվել են Մ21 հավաքական

Ուրախ ենք տեղեկացնել, որ Լոռի ՖԱ դարպասապահ Վարդան Շահատունին եւ կիսապաշտպան Արման Մկրտչյանը հրավիրվել են Հայաստանի Մ21 հավաքական։ Երիտասարդական ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի հոկտեմբերի 7-14-ը ու հոկտեմբերի 11-ին և 14-ին կանցկացնի Մ21 2021թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական երկու հանդիպումները՝ Լյուքսեմբուրգի և Իտալիայի հասակակիցների հետ համապատասխանաբար:

Հոկտեմբեր 3, 2019
Պաշտոնական հայտարարություն | Լոռի ՖԱ

Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ, Վերջին օրերին հայկական ֆուտբոլի շուրջ քննարկումները տարատեսակ ասուլիսների եւ հայտարարությունների տեսքով կրկին ակտիվացան։ Լոռի ՖԱ-ն բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված չէ տարբեր ինտրիգային հարցեր քննարկել խաղադաշտի սահմաններից դուրս, սակայն, կրկին մեր ակումբի անունը շոշափելով, փորձ արվեց Լոռի անունն օգտագործել մերձֆուտբոլային խնդրի շուրջ։ Կարծում ենք, որ նախկինում մեր՝ Արթուր Սողոմոնյանին ուղղված՝…

Սեպտեմբեր 10, 2019
Ալեքսանդր Յեուլեն համալրել է Լոռին

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յեուլեն։ 23-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Թունիսի ուժեղագույն լիգան ներկայացնող «Տատաուինը»։ Ալեքսանդրի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։ Յեուլեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լոռիի» վերջին ձեռքբերումն է։

Սեպտեմբեր 10, 2019
Մուսա Դիակիտեն տեղափոխվեց Լոռի

Ուրախ ենք տեղեկացնել, որ տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Լոռի» ՖԱ-ն կատարել էր կարեւոր ձեռքբերում։ Այսպիսով, «Լոռի» ՖԱ-ն 1+1 ֆորմատով պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Մուսա Դիակիտեի հետ։ Մալիի Մ20 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը 2018/19 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրիի «Շիրակում», այնուհետեւ տեղափոխվել Ռումինիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Բոտոսանի»։ Դիակիտեն արդեն ժամանել է Վանաձոր եւ մարզվում է թիմի…

Սեպտեմբեր 2, 2019
Իսահ Ալիյուն տեղափոխվեց Ալմերիա

Տեղեկացնում ենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Լոռի» ՖԱ-ն իրականացրեց հերթական աղմկահարույց գործարքը։ Իսպանական «Ալմերիա» ակումբը ձեռք բերեց կիսապաշտպան Իսահ Ալիյուի տրանսֆերային իրավունքները։ «Ալմերիան» նիգերիացի երիտասարդ կիսապաշտպանի համար «Լոռի» ՖԱ-ին կվճարի 140,000 եվրո, ինչպես նաեւ հաջորդ վաճառքից 20% մասնաբաժին։ Իսահը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ Վանաձորյան ակումբի կազմում հռչակվել էր Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։…

Սեպտեմբեր 1, 2019
Ալեքսիս Ջիմի-Բենդը տեղափոխվեց Լոռի

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն ձեռք է բերել Հաիթիի հավաքականի պաշտպան Ալեքսիս Ջիմի-Բենդին։ 22-ամյա Ջիմի-Բենդը հանդես է եկել Հաիթիի բոլոր տարիքային հավաքականներում: Հաիթիի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։ Այդ գոլը Ալեքսիսը խփել է Gold Cup-ի ժամանակ՝ գրավելով Կոստա-Ռիկայի դարպասը։ Ջիմի-Բենդը «Լոռի» է տեղափոխվել Հաիթիի Պրեմիեր լիգայի «Կապոիս» թիմից,…