Հայտարարություններ

Օգոստոս 31, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ջոնել Դեսիրե

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին կարողացավ ձեռք բերել հարձակվող Ջոնել Դեսիրեի տրանսֆերային իրավունքները։ Դեսիրեն նախորդ մրցաշրջանում «Լոռիում» հանդես էր գալիս վարձավճարով, եւ ամռանը «Լոռին», չնայած տարած մեծ աշխատանքներին, չկարողացավ պահել նրան Վանաձորում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկրպագուների ձայնը եւ այն հանգամանքը, որ Դեսիրեն անձամբ էր ցանկանում վերադառնալ Վանաձոր, «Լոռին» վերջին օրերին…

Օգոստոս 29, 2019
Նանա Կվամեն տեղափոխվեց Լիլ

Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ-ն 5 տարվա պայմանագիր է ստորագրել գանացի պաշտպան Նանա Կվամեի հետ, եւ Ֆրանսիայի փոխչեմպիոն «Լիլի» հետ համաձայնագիր է ստորագրել  ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։ Ըստ համաձայնագրի՝ Նանա Կվամեն մեկ տարի վարձակալությամբ հանդես կգա ֆրանսիական ակումբի կազմում։ «Լիլը» 2020 թվականի ամռանն ունի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու առաջնային իրավունք։ Անտվիի հրաժարագինը «Լիլ» ակումբի…

Օգոստոս 29, 2019
Ուգոչուկվու Իվուն վարձակալությամբ հանդես կգա Փյունիկում

Տեղեկացնում ենք, որ Լոռի ՖԱ-ն համաձայնություն է ձեռք բերել ՖԱ Փյունիկի հետ կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուին վարձակալությամբ տրամադրելու հարցում։ Ուգոչուկվու Իվուն Լոռիում է 2018 թվականի հունվարից։ Վանաձորյան ակումբի կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 8 գոլ եւ կատարել 6 գոլային փոխանցում, դարձել Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։ Լոռի ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Իվուին կատարած աշխատանքի, նվիրվածության եւ…

Օգոստոս 28, 2019
Անիսետ Ուռան համալրեց Լոռին

Ուրախ ենք տեղեկացնել, որ Լոռի ՖԱ-ն 2 տարվա պայմանագիր է ստորագրել իվուարցի հարձակվող Անիսետ Ուռայի հետ։ 20-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել Կոտ Դ՛Իվուարյի Պրեմիեր լիգան ներկայացնող Աֆրիկա Դ՛Աբիջան թիմից։ Ուռան հանդես է գալիս նաեւ իր երկրի Մ21 հավաքականի կազմում։ Լոռիում Ուռան հանդես կգա 29 համարի մարզաշապիկով։

Օգոստոս 8, 2019
Պաշտոնական հայտարարություն | Լոռի ՖԱ

Հարգելի ֆուտբոլասերներ, Վերջին օրերին շատ են խոսակցությունները Լոռի ՖԱ պաշտպան Նանա Կվամե Անտվիի՝ եվրոպական հանրահայտ ակումբներից մեկը տեղափոխվելու հետ կապված։ Չխախտելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Լոռի ՖԱ-ն այս պահին միայն կարող է հաստատել, որ Նանա Անտվին այժմ գտնվում է եվրոպական առաջատար ակումբներից մեկի ճամբարում և անցնում է բուժզննում։ Այս գործընթացը բարեհաջող ավարտելուց հետո մենք…

Օգոստոս 7, 2019
Չաբի Աուզմենդին համալրել է Լոռին

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» ձեռք է բերել իսպանացի ենթահարձակվող Չաբիեր Աուզմենդիին։ 22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոսյեդադի» սան է, հանդես է եկել ակումբի Մ19 եւ երրորդ թիմերում, ինչպես նաեւ տեղի «Բեասային» եւ «Կալահորրա» ակումբներում։ Իսպանիայի Segunda B դիվիզիոնում մասնակցել է 23 հանդիպման։ Աուզմենդին երկու հանդիպում էլ անցկացրել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության շրջանակում։ Ֆուտբոլիստի հետ կնքվել…

Օգոստոս 4, 2019
Ռուսլան Զաերկոն համալրել է Լոռին

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» համալրել է ռուս կիսապաշտպան Ռուսլան Զաերկոն։ 26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բելառուսական «Լիդա» ակումբից, որտեղ անցկացրել է նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը։ Նախկինում հանդես է եկել ռուսական FNL-ի «Լուչ», «Տորպեդո», «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Զաերկոյի հետ կնքվել է պայմանագիր՝ 1+1 ֆորմատով։

Օգոստոս 1, 2019
Ռոբերտ Մինասյանը տեղափոխվեց «Լոռի»

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ—ն պայմանագիր է ստորագրել երիտասարդ հարձակվող Ռոբերտ Մինասյանի հետ։ Մինասյանը «Փյունիկի» սան է, որտեղ հանդես է եկել մինչեւ նախորդ մրցաշրջանի ավարտը։ Հայաստանի Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Մ19 ընտրանու մարզաշապիկով նույնպես հանդես է եկել 8 անգամ եւ խփել մեկ գոլ։ Մինասյանը հանդես է եկել…

Հուլիս 29, 2019
Դավիթ Փարեմուզյանը վերադարձել է «Լոռի»

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է վերադարձել վանաձորցի երիտասարդ ֆուտբոլիստ Դավիթ Փարեմուզյանը։ Փարեմուզյանը հայրենիք է վերադառնում «Բանանցից», որի երկրորդ թիմում է անցկացրել նախորդ մրցաշրջանը։ 19-ամյա կիսապաշտպանը «Լոռիում» հանդես է եկել 2017/18 թթ․ մրցաշրջանում։ Այդ տարի Փարեմուզյանը կանաչ մարզաշապիկով անցկացրել է 12 հանդիպում, խփել 4 գոլ եւ կատարել 2 գոլային փոխանցում։ «Լոռիի» հետ հռչակվել է Հայաստանի…

Հուլիս 21, 2019
Գրիգոր Աղեկյանը համալրել է Լոռին

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը: 23-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել Բելառուսից, որտեղի «Իսլոչ» թիմում հանդես է եկել նախորդ կես տարին: Մինսկը ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է առաջնության 5 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ: Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում Գրիգորը մասնակցել է 34 խաղի, խփել 20 գոլ եւ…