Հայտարարություններ

Մայիս 17, 2019
Պաշտոնական հայտարարություն. Իբրահիմ Ֆուսեինի

Փոխադարձ համաձայնությամբ խզվել է Վանաձորի «Լոռի»-ի և ակումբի ֆուտբոլիստ Իբրահիմ Ֆուսեինիի միջև պայմանագիրը: Գանացի կիսապաշտպանը «Լոռի»-ին միացել էր 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա «Լոռի»-ի կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 17 հանդիպում: «Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:

Մայիս 12, 2019
Արթուր Պետրոսյան. «Մեծ հաջողություններ եմ մաղթում «Լոռի»-ին»

Այսօր «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Արթուր Պետրոսյանն ակումբի մամուլի ծառայության միջոցով իր խոսքն է ուղղել վանաձորյան ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին, ակումբի աշխատակազմին և երկրպագուներին. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը և անձամբ ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին այստեղ աշխատելու հնարավորության համար: Որպես մարզիչ անձամբ իմ առջև «Լոռի»-ի հետ եվրագավաթային ուղեգիր նվաճելու խնդիր…

Մայիս 12, 2019
Պաշտոնական հայտարարություն

Մայիսի 12-ին Արթուր Պետրոսյանը «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գևորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում: «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նշանակավել էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին: Նրա գլխավորությամբ «Լոռին» հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը…

Մայիս 5, 2019
Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ. տեղեկատվություն Վանաձորից Երևան ուղևորվող երկրպագուների համար

Որտեղի՞ց – Մայիսի 8-ին, 13:30 Վանաձորի Հայքի հրապարակից Ու՞ր – «Ալաշկերտ» – «Լոռի» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 8-ին, 19:30 Երևանի «Բանանց» մարզադաշտում (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, Ջիվանու փող., 2): Ուղևորության, տոմսերի և կանաչ շապիկների արժեքը – անվճար Պատմական իրադարձության մասնակիցը դառնալու հնարավորություն  Մայիսի 8-ին, 19:30-ին Վանաձորի «Լոռին» ֆուտբոլի Հայաստանի գավաթը նվաճելու պատմական հնարավորություն ունի:  Հաշվի առնելով…

Մայիս 2, 2019
Թովմաս Գրիգորյանի ուղերձը երկրպագուներին

Սիրելի ֆուտբոլասերներ, Չէի կարող չարձագանքել վերջին շրջանում ստացվող բազմաթիվ արձագանքներին, որոնցում արտահայտում եք Ձեր դժգոհությունը «Լոռի»-ի ելույթների հետ կապված: Անչափ բարձր եմ գնահատում ու կարևորում Ձեր ակտիվությունն և հավաստիացնում, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ձեր մեկնաբանություններին և հետևություններ անում: Այնուհանդերձ, ցանկանում եմ հիշեցնել, որ ակումբի վերաբացումից հետո առաջին մրցաշրջանն է անցկացնում Բարձրագույն խմբում և…

Մարտ 29, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ուիլյամս Իկեչուկվու Նվանի

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել նիգերիացի հարձակվող Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի հետ: 20-ամյա ֆուտբոլիստը Վանաձորյան թիմում հանդես է գալու վարձակալական հիմունքներով: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը: Նվանին «Նասարավա Յունայթեդ» ակումբի կազմում հանդես է եկել Նիգերիայի Պրեմիեր լիգայում: Իկեչուկվուն Նիգերիայի Մ23 հավաքականի թեկնածու է:

Մարտ 28, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմա

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել նիգերիացի կենտրոնական կիսապաշտպան Ջուլիուս Դեյվիդ Ուֆուոմայի հետ: 19-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է եկել վարձակալության հիմունքներով: Ուֆուոմայի հետ համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2019 թվականի ավարտը: Դեյվիդը մինչեւ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել նիգերիական «P Sports Academy» ակումբում:  

Մարտ 27, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ալեքս Կակուբա

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել ուգանդացի եզրային պաշտպան Ալեքս Կակուբայի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Պորտուգալիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էշտորիլում» եւ «Ֆեյրենսեում»։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկարցել է Հունաստանի Սուպեր լիգայի «ՊԱՍ Յանինա» թիմում: Ուգանդայի ազգային հավաքականում Կակուբան մասնակցել է 3 հանդիպման:

Մարտ 13, 2019
Արման Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական

«Լոռիի» պաշտպան Արման Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական: Երիտասարդական ընտրանու կազմում Մկրտչյանը մարտի 21-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ակադեմիայում կմասնակցի ուսումնամարզական հավաքի: Արման Մկրտչյանը «Լոռիում» է 2017 թվականի օգոստոսից:

Մարտ 12, 2019
Ալեքսանդրու Օսիպովը հրավիրվել է Մոլդովայի Մ19 հավաքական

«Լոռիի» կիսապաշտպան Ալեքսանդրու Օսիպովը հրավիրվել է Մոլդովայի Մ19 հավաքական: Մոլդովայի ընտրանին մարտի 13-24-ն անցկացնելու է մարզական հավաք, որի շրջանակում մարտի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Քաթարի Մ19 հավաքականի հետ: Օսիպովը «Լոռիին» էր միացել 2019 թվականի փետրվարի 11-ին: