Հայտարարություններ

Հունիս 26, 2019
Վարդան Շահատունին տեղափոխվեց «Լոռի»

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Վարդան Շահատունին: 21-ամյա դարպասապահը Վանաձոր է եկել Երեւանի «Փյունիկից», որտեղ անցկացրել է ամբողջ մանկապատանեկան կարիերան: Շահատունին Հայաստանի Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 6, Մ19-ում՝ 3 հանդիպման: Խոստումնալից ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:  

Հունիս 26, 2019
Պեդրո Մորիլյոն համալրել է «Լոռին»

Ուրախ ենք տեղեկացնել, որ իսպանացի ձախ պաշտպան Պեդրո Խուան Ագիլար Մորիլյոն տեղափոխվել է «Լոռի»: 20-ամյա Պեդրոն իսպանական «Կադիսի» սան է: Վերջին ակումբը եղել է «Ալկալան»: Իսպանացի ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Հունիս 25, 2019
Գուստավո Կոնստանցիոն՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի  պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն համալրել է «Լոռին»: 27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ՖԱ, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն: Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական եւ բրազիլական մի քանի ակումբներում։ Ակումբը Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Bem Vindo, Gustavo!

Հունիս 25, 2019
Լուիզ Մաթեուսը համալրել է «Լոռին»

Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոն համալրել է «Լոռին»: 26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բրազիլական «Բատատայիս» ակումբից: Մաթեուսը հանդես է եկել նաեւ իր երկիրը ներկայացնող «Տաուբատե», «Սանտո Անդրե», «Ավայի» թիմերում: Կողմերի միջեւ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Bem Vindo, Luiz!

Հունիս 24, 2019
Արամ Քոչարյանը երկարաձգել է պայմանագիրը «Լոռիի» հետ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը հայ կիսապաշտպան Արամ Քոչարյանի հետ: Քոչարյանը «Լոռի» էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի պայմանագիրը ստորագրվել է 1+1 ֆորմատով:

Հունիս 24, 2019
Խուլիան Մենդոսան տեղափոխվել է «Լոռի»

Ուրախ ենք տեղեկացնել, որ կոլումբացի կիսապաշտպան Խուլիան Անդրես Մենդոսա Բլանկոն երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Լոռիի» հետ: 25-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել հայրենի «Ռեալ Քարթագենա» ակումբից, որտեղից էլ սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Բարի գալուստ «Լոռի», Խուլիա՛ն:

Հունիս 23, 2019
Ագուստին Պերեսը՝ «Լոռի» ՖԱ դարպասապահների մարզիչ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Ագուստին Խարկե Պերեսը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը եւ մարզելու է դարպասապահներին: 37-ամյա մասնագետը 2015-2017 թթ. աշխատել է իսպանական «Մարինո» ակումբում, 2017-18 թթ.՝ «Տեներիֆեում», 2018-19 թթ.՝ «Աթլետիկ Տակորոնտեում»: Պերեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Հունիս 22, 2019
Խորխե Գոմեսը՝ «Լոռի» ՖԱ ֆիզիկական պատրաստվածության մարզիչ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ գլխավոր թիմի ֆիզիկական պատրաստվածության մարզիչ է նշանակվել Խորխե Գոմես Կուերվոն: 34-ամյա մասնագետը 4 տարի աշխատել է «Ալկոբենդաս» ակումբում, 2 տարի՝ «Ռայո Վալյեկանոյի» երկրորդ թիմում, եւս մեկ տարի անցկացրել է «Պառլայում»: Մասնագետի հետ կնքվել է մեկ տարվա համաձայնագիր:

Հունիս 22, 2019
Ջոսու Լոպեսը՝ «Լոռի» ՖԱ գլխավոր մարզչի առաջին օգնական

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռիի» մարզչական շտաբը համալրել է իսպանացի Ջոսու Գոնսալես Դե Հերեդիա Լոպեսը, որը նշանակվել է Դավիդ Կամպանյայի առաջին օգնական: ՈՒԵՖԱ-ի Pro արտոնագիր ունեցող Լոպեսը 2012-2015 թթ. աշխատել է Բիլբաոյի «Աթլետիկի» ակադեմիայում, 2016-2018 թթ. եղել է Դավիդ Կամպանյայի մարզչական շտաբում՝ որպես վերլուծաբան: Լոպեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Հունիս 21, 2019
Արամայիս Ուլիխանյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ ադմինիստրատիվ տնօրեն

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ շարունակում է համագործակցությունը Արամայիս Ուլիխանյանի հետ։ Նոր մրցաշրջանում նա կզբաղեցնի ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը։ Ուլիխանյանը 2017 թվականի հունվարից զբաղեցրել է ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Մաղթում ենք հաջողություն և բարեբեր աշխատանք։