Հայտարարություններ

Դեկտեմբեր 25, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Արթուր Պետրոսյան

Արթուր Պետրոսյանը գլխավորեց «Լոռին»։   46-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ:    Մարզչական շտաբի մասին բոլոր մանրամասները կհայտնենք շուտով։

Դեկտեմբեր 13, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Արմեն Ադամյան

Դեկտեմբերի 13-ին «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ որոշվեց, որ Արմեն Ադամյանը այլ պաշտոն կստանձնի ակումբում։ Արմեն Ադամյանը «Լոռին» գլխավորել է 2017 թվականի հուլիսի 25-ին: Ադամյանի գլխավորությամբ թիմը դարձել է 2017/18 թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռին»…

Դեկտեմբեր 11, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ալեքսանդր Կոնով

«Լոռի» ՖԱ-ն եւ դարպասապահ Ալեքսանդր Կոնովը, որի պայմանագիրն ավարտվում էր դեկտեմբերի 4-ին, երկկողմ համաձայնությամբ երկարաձգել են համագործակցությունը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 25-ամյա Կոնովը «Լոռի» էր տեղափոխվել ամռանը: Վանաձորը ներկայացնող թիմի կազմում մասնակցել է 15 հանդիպման:

Դեկտեմբեր 2, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Արմեն Փիրումյան

«Լոռի» ՖԱ ֆուտզալի թիմը այսօր կսկսի ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 թթ. մրցաշրջանում: Ֆուտզալի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Փիրումյանը: Արմեն Փիրումյանը նախկինում գլխավորել է «Թալգրիգ» ֆուտզալի ակումբը, որի հիմնադիրը նույնպես եղել է «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը: Փիրումյանի գլխավորությամբ «Թալգրիգը» դարձել է Հայաստանի չեմպիոն:  

Նոյեմբեր 22, 2018
Թովմաս Գրիգորյանի ուղերձը երկրպագուներին

Հարգելի ֆուտբոլասերներ, Վերջին շրջանում հարյուրավոր նամակներ ենք ստանում Հայաստանի առաջնությունում մրցավարության հետ կապված։ Անգամ հավաքականների դադարը չօգնեց, որպեսզի այդ հարցի շուրջ կրքերը հանդարտվեն։ Վերջին հանդիպումներում մենք ձեզ հետ ականատես եղանք մրցավարական մի շարք սխալների։ Շատ նամակներում եւ մեկնաբանություններում դուք նշում եք, որ դրանք միտումնավոր են, ուղղված են «Լոռիի» դեմ։ Հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ, ՀՖՖ նախագահի…

Նոյեմբեր 12, 2018
«Լոռի» ՖԱ-ն բողոքարկում ներկայացրեց ՀՖՖ

«Լոռի» ՖԱ-ն այսօր բողոքարկում ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման հետ կապված: Բողոքարկման մեջ ընդգրկված է 3 դրվագ: 1) Հանդիպման գլխավոր մրցավար Գեւորգ Եղոյանը ֆուտբոլիստների ոչ սպորտային պահվածքի համար դեղին քարտ է ցույց տալիս «Լոռի» ՖԱ ֆուտբոլիստ Իսահ Ալիյուին, որն ամբողջ բախման ժամանակ կամ ընկած է եղել, կամ փորձել…

Նոյեմբեր 12, 2018
Ի պատասխան «Փյունիկի» հայտարարությանը

Ի պատասխան «Փյունիկի»  «փաստերով լի» հայտարարությանը, եւս մեկ անգամ ընդգծում ենք․ «Լոռիի» ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հանդիպման ավարտից հետո չի հարվածել «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցեւին, թեպետ վերջինիս կողմից խաղի ընթացքում  եղել է պրովոկացիա՝ ռասիստական եւ վիրավորական արտահայտությունների տեսքով: «Փյունիկի» տեղադրած տեսագրության մեջ անգամ երեւում է, որ Ուդոհ Եթոպը գնում է դեպի Նագայցեւը, որպեսզի ճշտի վերջինիս պահվածքի…

Նոյեմբեր 11, 2018
Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի հավաքական

«Լոռիի» ավագ Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Մեր ընտրանին կանցկացնի ուսումնամարզական հավաք ս/թ Նոյեմբերի 12-ից 20-ը` Ազգերի լիգայի մրցաշարի շրջանականերում  անցկացնելով հանդիպումներ Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ՝ նոյեմբերի 16-ին և 19-ին համապատասխանաբար:

Նոյեմբեր 11, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | «Լոռի» – «Փյունիկ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը այսօր կայացած հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Լոռիի» ֆուտբոլիստը խաղի ավարտից հետո հարվածել է «Փյունիկի» մարզիչներից մեկին։ Տեղեկացնում ենք, որ հանդիպման 68-րդ րոպեին, երբ «Լոռին» գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, մեր ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը, ով այդ պահին պահեստայինների նստարանին էր, մոտեցել է…

Նոյեմբեր 5, 2018
Ջոնել Դեսիրեն հրավիրվել է Հաիթիի ազգային հավաքական

Լոռի ՖԱ հարձակվող Ջոնել Դեսիրեն հրավիրվել է Հաիթիի ազգային հավաքական, որի կազմում կմասնակցի նոյեմբերի 17-ին՝ Նիկարագուայի եւ նոյեմբերի 20-ին Սան Սալվադորի դեմ հանդիպումներին: Հիշեցնենք, որ Ջոնել Դեսիրեն գլխավորում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: