Հայտարարություններ

Փետրվար 11, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Վլադիմիր Բաբայան

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի հետ: 21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Բաբայանը հանդես է եկել «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում»: «Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից: Վլադիմիրը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ17 հավաքականում:

Փետրվար 11, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ալեքսանդրու Օսիպով

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռին» պայմանագիր է ստորագրել մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ: 18-ամյա Օսիպովի համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 5-ը: Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից»: Ակումբի Մ19 թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Երիտասարդների լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Օսիպովը նաեւ Մոլդովայի Մ19 հավաքականի…

Փետրվար 8, 2019
Հայկ Իշխանյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին»: Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» եւ «Գանձասար-Կապանում»: Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում: Մեր նոր…

Փետրվար 5, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Արման Մկրտչյան

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռիի» պաշտպան Արման Մկրտչյանը երկարաձգել է պայմանագիրը վանաձորյան ակումբի հետ: 19-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը: Մկրտչյանը «Լոռիում» է 2017 թվականի օգոստոսի մեկից: Մեր թիմի մարզաշապիկով մասնակցել է 30 խաղի, դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ: Արման Մկրտչյանը 2018-ի նոյեմբերին հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական:

Հունվար 13, 2019
Վահե Գեւորգյանը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը

Վահե Գեւորգյանը համալրել է Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբը: Գեւորգյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ: Գեւորգյանը 2016-17 թթ. աշխատել է «Բանանց-2»-ում՝ որպես գլխավոր մարզիչ, եւ դարձել Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն: 2018 թվականին աշխատել է Երեւանի «Լոկոմոտիվում»: «Լոռի» ՖԱ-ն հաջողություն եւ բազմաթիվ հաղթանակներ է մաղթում Գեւորգյանին:

Հունվար 13, 2019
Ռազմիկ Գրիգորյանը՝ գլխավոր մարզչի առաջին օգնական

Ռազմիկ Գրիգորյանը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը՝ որպես գլխավոր մարզչի առաջին օգնական: Գրիգորյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ: Գրիգորյանը 2006-07 թթ. աշխատել է Երեւանի «Ուլիսում»,  2007-09 թթ.՝ «Արարատում»: Մարզչական կարիերան վերսկսել է 2016 թվականին՝ Արթուր Պետրոսյանի հետ աշխատանքի անցնելով Հայաստանի ազգային հավաքականում: 2018 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր աշխատել է «Արարատ-Արմենիայում»: «Լոռի»…

Հունվար 12, 2019
Արամ Քոչարյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

«Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արամ Քոչարյանի հետ: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Քոչարյանը նախկինում հանդես է եկել նաեւ «Բանանցում», «Արարատում»: Նրա վերջին թիմը «Լոկոմոտիվ-Երեւանն» է: Բարի գալուստ, Արա՜մ:

Հունվար 12, 2019
Դավիթ Աբրահամյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գլխավոր տնօրեն

Դավիթ Աբրահամյանը այսուհետ կզբաղեցնի «Լոռի» ՖԱ գլխավոր տնօրենի պաշտոնը: Ակումբի կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ Աբրահամյանը պատասխանատու կլինի նաեւ սելեկցիայի համար: Լինելով վանաձորցի՝ Աբրահամյանը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, որտեղ աշխատել է մի շարք ֆուտբոլային գործակալություններում: 2013 թվականին աշխատել է Մոսկվայի «Դինամոյում»՝ որպես տրանսֆերների հարցերով նախագահի խորհրդական: Որպես գործակալ՝ համագործակցել է հայկական ակումբների հետ: Նրա միջոցով Հայաստանում…

Հունվար 11, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Արսեն Սիուկաեւ

«Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել ռուս դարպասապահ Արսեն Սիուկաեւի հետ: 22-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ավարտը: Սիուկաեւը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Արարատ-Արմենիայում», որի կազմում մասնակցել է 4 խաղի: Արսենը «Կուբանի» սան է, հանդես է եկել նաեւ ռուսական «Կալուգա», «Մաշուկ», «Բիոլոգ» թիմերում:

Հունվար 11, 2019
Արամայիս Ուլիխանյանը՝ «Լոռի» ՖԱ տեխնիկական տնօրեն

Ուրախ ենք տեղեկացնել, որ Արամայիս Ուլիխանյանը պաշտոնապես նշանակվել է «Լոռի» ՖԱ տեխնիկական տնօրեն: Ուլիխանյանը 2017 թվականի սեպտեմբերից մեր ակումբում աշխատում էր՝ որպես թիմի պետ: «Լոռի» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Ուլիխանյանին՝ զբաղեցրած նոր պաշտոնում: