Հայտարարություններ

Հունվար 8, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Վարդան Մովսիսյան

Տեղեկացնում ենք, որ պաշտպան Վարդան Մովսիսյանի պայմանագիրն ավարտվել է, եւ ակումբը որոշել է չերկարաձգել այն: Մովսիսյանը «Լոռիում» էր 2017 թվականի հուլիսի 25-ից: Մեր թիմի մարզաշապիկով մասնակցել է 30 խաղի, խփել 4 գոլ եւ կատարել նույնքան փոխանցում: «Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Վարդանին կատարած մեծ աշխատանքի եւ նվիրվածության համար, մաղթում ամենայն բարիք կարիերայի հետագա ընթացքում:

Հունվար 8, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Գոռ Էլյազյան

Տեղեկացնում ենք, որ դարպասապահ Գոռ Էլյազյանի հետ պայմանագիրն ավարտվել է, և ակումբը որոշել է չերկարաձգել այն: Էլյազյանը «Լոռիում» էր 2017 թվականի հուլիսի 25-ից: Թիմի կազմում մասնակցել է 20 խաղի, որոնցից 10-ում դարպասը պահել է անառիկ: «Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Գոռին կատարած մեծ աշխատանքի եւ նվիրվածության համար, մաղթում հաջողություն կարիերայի հետագա ընթացքում:

Հունվար 8, 2019
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մամիկոն Ղարիբջանյան

«Լոռի» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ խզվել է պայմանագիրը մարզիչ Մամիկոն Ղարիբջանյանի հետ: Ղարիբջանյանը ակումբում է աշխատել 2017 թվականի հուլիսի 25-ից՝ որպես գլխավոր մարզչի առաջին օգնական: Մասնագետը զուգահեռ մարզել է նաեւ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի 3-6 տարեկանների խմբերը: «Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Մամիկոն Ղարիբջանյանին կատարած հսկայական աշխատանքի եւ ակումբի զարգացման գործում մեծ ներդրումի համար:

Դեկտեմբեր 25, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Արթուր Պետրոսյան

Արթուր Պետրոսյանը գլխավորեց «Լոռին»։   46-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ:    Մարզչական շտաբի մասին բոլոր մանրամասները կհայտնենք շուտով։

Դեկտեմբեր 13, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Արմեն Ադամյան

Դեկտեմբերի 13-ին «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ որոշվեց, որ Արմեն Ադամյանը այլ պաշտոն կստանձնի ակումբում։ Արմեն Ադամյանը «Լոռին» գլխավորել է 2017 թվականի հուլիսի 25-ին: Ադամյանի գլխավորությամբ թիմը դարձել է 2017/18 թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռին»…

Դեկտեմբեր 11, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ալեքսանդր Կոնով

«Լոռի» ՖԱ-ն եւ դարպասապահ Ալեքսանդր Կոնովը, որի պայմանագիրն ավարտվում էր դեկտեմբերի 4-ին, երկկողմ համաձայնությամբ երկարաձգել են համագործակցությունը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 25-ամյա Կոնովը «Լոռի» էր տեղափոխվել ամռանը: Վանաձորը ներկայացնող թիմի կազմում մասնակցել է 15 հանդիպման:

Դեկտեմբեր 2, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Արմեն Փիրումյան

«Լոռի» ՖԱ ֆուտզալի թիմը այսօր կսկսի ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 թթ. մրցաշրջանում: Ֆուտզալի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Փիրումյանը: Արմեն Փիրումյանը նախկինում գլխավորել է «Թալգրիգ» ֆուտզալի ակումբը, որի հիմնադիրը նույնպես եղել է «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը: Փիրումյանի գլխավորությամբ «Թալգրիգը» դարձել է Հայաստանի չեմպիոն:  

Նոյեմբեր 22, 2018
Թովմաս Գրիգորյանի ուղերձը երկրպագուներին

Հարգելի ֆուտբոլասերներ, Վերջին շրջանում հարյուրավոր նամակներ ենք ստանում Հայաստանի առաջնությունում մրցավարության հետ կապված։ Անգամ հավաքականների դադարը չօգնեց, որպեսզի այդ հարցի շուրջ կրքերը հանդարտվեն։ Վերջին հանդիպումներում մենք ձեզ հետ ականատես եղանք մրցավարական մի շարք սխալների։ Շատ նամակներում եւ մեկնաբանություններում դուք նշում եք, որ դրանք միտումնավոր են, ուղղված են «Լոռիի» դեմ։ Հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ, ՀՖՖ նախագահի…

Նոյեմբեր 12, 2018
«Լոռի» ՖԱ-ն բողոքարկում ներկայացրեց ՀՖՖ

«Լոռի» ՖԱ-ն այսօր բողոքարկում ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ Բարձրագույն խմբի 16-րդ տուրի «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման հետ կապված: Բողոքարկման մեջ ընդգրկված է 3 դրվագ: 1) Հանդիպման գլխավոր մրցավար Գեւորգ Եղոյանը ֆուտբոլիստների ոչ սպորտային պահվածքի համար դեղին քարտ է ցույց տալիս «Լոռի» ՖԱ ֆուտբոլիստ Իսահ Ալիյուին, որն ամբողջ բախման ժամանակ կամ ընկած է եղել, կամ փորձել…

Նոյեմբեր 12, 2018
Ի պատասխան «Փյունիկի» հայտարարությանը

Ի պատասխան «Փյունիկի»  «փաստերով լի» հայտարարությանը, եւս մեկ անգամ ընդգծում ենք․ «Լոռիի» ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հանդիպման ավարտից հետո չի հարվածել «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցեւին, թեպետ վերջինիս կողմից խաղի ընթացքում  եղել է պրովոկացիա՝ ռասիստական եւ վիրավորական արտահայտությունների տեսքով: «Փյունիկի» տեղադրած տեսագրության մեջ անգամ երեւում է, որ Ուդոհ Եթոպը գնում է դեպի Նագայցեւը, որպեսզի ճշտի վերջինիս պահվածքի…