Հայտարարություններ

Նոյեմբեր 11, 2018
Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի հավաքական

«Լոռիի» ավագ Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Մեր ընտրանին կանցկացնի ուսումնամարզական հավաք ս/թ Նոյեմբերի 12-ից 20-ը` Ազգերի լիգայի մրցաշարի շրջանականերում  անցկացնելով հանդիպումներ Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ՝ նոյեմբերի 16-ին և 19-ին համապատասխանաբար:

Նոյեմբեր 11, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | «Լոռի» – «Փյունիկ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը այսօր կայացած հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Լոռիի» ֆուտբոլիստը խաղի ավարտից հետո հարվածել է «Փյունիկի» մարզիչներից մեկին։ Տեղեկացնում ենք, որ հանդիպման 68-րդ րոպեին, երբ «Լոռին» գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, մեր ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը, ով այդ պահին պահեստայինների նստարանին էր, մոտեցել է…

Նոյեմբեր 5, 2018
Ջոնել Դեսիրեն հրավիրվել է Հաիթիի ազգային հավաքական

Լոռի ՖԱ հարձակվող Ջոնել Դեսիրեն հրավիրվել է Հաիթիի ազգային հավաքական, որի կազմում կմասնակցի նոյեմբերի 17-ին՝ Նիկարագուայի եւ նոյեմբերի 20-ին Սան Սալվադորի դեմ հանդիպումներին: Հիշեցնենք, որ Ջոնել Դեսիրեն գլխավորում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:

Հոկտեմբեր 31, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Կիրիլլ Վոլչկով

Լոռի ՖԱ-ն եւ Կիրիլլ Վոլչկովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ռուս ֆուտբոլիստը խնդրել է ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն: 22-ամյա Վոլչկովը Լոռի ՖԱ տեղափոխվել էր հուլիսին: Մեր թիմի կազմում մասնակցել է 4 հանդիպման: Շնորհակալություն եւ ամենայն բարիք, Վոլչոկ:

Հոկտեմբեր 24, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Լոռի ՖԱ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Լոռի ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել TotoGaming ընկերության հետ, որն այսուհետ կհանդիսանա մեր ակումբի տիտղոսային հովանավորը: Լոռի ՖԱ-ի եւ TotoGaming-ի համագործակցության պաշտոնական ներկայացումը եւ մամուլի ասուլիսը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Messier 53 հյուրանոցում, 14:00-ին (ք. Երեւան, Վարդանանց 15/4 փ.): Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք գրանցվել ԱՅՍՏԵՂ.

Հոկտեմբեր 19, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Լոռի ՖԱ

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2018/19 թթ․ մրցաշրջանում Լոռի ՖԱ-ն թիմ կունենա նաեւ Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Մեր ակումբը շարունակում է կատարել տված խոստումները եւ քայլ առ քայլ Լոռու մարզը դարձնել երկրի թիվ մեկը ֆուտբոլում: Լոռի ՖԱ ֆուտզալի թիմի վերաբերյալ բոլոր մանրամասները կհայտնենք շատ շուտով։

Հոկտեմբեր 17, 2018
Թովմաս Գրիգորյան. «Մակեդոնիայի դեմ հաղթանակը պատմական էր լոռեցիների համար»

Սիրելի երկրպագուներ, Շնորհավորում եմ մեզ բոլորիս ազգային հավաքականի հիանալի հաղթանակի կապակցությամբ: Մեր ընտրանու տպավորիչ խաղը երեկ նշանավորվեց ոչ միայն հաղթանակով, այլ նաեւ պատմական նշանակություն ունեցավ լոռեցիների համար: Պատմության մեջ առաջին անգամ «Լոռիի» ֆուտբոլիստը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական եւ մասնակցեց պաշտոնական հանդիպման: Շնորհակալ ենք ձեզ՝ մեր հիանալի երկրպագուներին, ովքեր Վանաձորից մեկնել էին Երեւան՝ ազգային թիմին…

Հոկտեմբեր 9, 2018
Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է ազգային հավաքական

«Լոռիի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Խաչատուրովն ընտրանու հետ կպատրաստվի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ջիբրալթարի եւ ՆՀՀ Մակեդոնիայի դեմ խաղերին, որոնք կկայանան հոկտեմբերի 13-ին եւ 16-ին:

Հոկտեմբեր 9, 2018
Արման Մկրտչյանը հրավիրվել է Մ21 հավաքական

Լոռի ՖԱ պաշտպան Արման Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի Մ21 տարեկանների հավաքական։ Մ21 ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի հոկտեմբերի 11-15-ը, իսկ հոկտեմբերի 16-ին Եվրո 2021-ի որակավորման փուլի շրջանակում կհյուրընկալվի Սերբիայի Մ21 թիմին։

Սեպտեմբեր 13, 2018
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Դանիլո Ռյաբենկոն

Դանիլո Ռյաբենկոն համալրեց «Լոռին» Ուկրաինացի հեռանկարային դարպասապահ Դանիլո Ռյաբենկոն 1.5 տարվա պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ: 195 սմ հասակով 19-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, հանդես է եկել նաեւ Դոնեցկի «Մետալուրգում», այնուհետեւ՝ «Ստալում»: Բարի գալուստ, Դանիլ!