Հարցազրույցներ

Նոյեմբեր 22, 2019
Դավիդ Կամպանյայի հարցազրույցը El Corner Del Sur-ին

Լոռի ՖԱ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հարցազրույց է տվել իսպանական El Corner Del Sur պարբերականին։ – 2019/20 թթ․ մրցաշրջանում նոր միջազգային մարտահրավեր եք ընդունել՝ հայտնվելով հայկական Լոռի ՖԱ-ում։ Ինչպե՞ս է ընթանում մարզումային պրոցեսը։ Մեծ էնտուզիազմով: Այս մրցաշրջանում Լոռի ՖԱ-ում նոր թիմ է ստեղծվել։ Թիմ կառուցելը պահանջում է ահռելի աշխատանք։ Անկախ ամենից, պահանջվում է կարճաժամկետ արդյունքներ։…

Մայիս 5, 2019
Արթուր Պետրոսյանը՝ «Բանանցի» դեմ խաղի մասին

«Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն իր կարծիքն է հայտնել Հայաստանի առաջնության 31-րդ տուրի «Բանանցի» դեմ խաղից հետո:

Մայիս 1, 2019
Արթուր Պետրոսյանը՝ «Արցախ»-ի դեմ հանդիպման մասին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի՝ «Արցախ»-ի դեմ հանդիպումից հետո «Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ – Առաջինից իննսուներորդ րոպեն, կարծես, խաղը մեր ձեռքում էր։ Երևի թե 4 խաղի հնարավորություններ ստեղծեցինք այսօր։ Նույնիսկ 1։0-ի ժամանակ լավ հնարավորություն ունեինք․ Ջոնել Դեսիրեն մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, և եթե իրացներ այդ պահը հաշիվը կդառնար 2։0…

Ապրիլ 7, 2019
Արթուր Պետրոսյան. «3 միավորը վաստակեցինք արդար քրտինքով»

«Փյունիկի» դեմ խաղից հետո «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ասուլիսի ժամանակ ասաց հետեւյալը. «Շատ ծանր խաղ էր երկու թիմերի համար: Ինչ սպասում էինք «Փյունիկից», ինչ նախապատրաստել էինք, մեծամասնությունը կարողացանք կատարել: Մինչև 11-մետրանոցը խաղը լիովին վերահսկում էինք, սակայն 2:1 հաշվից հետո «Փյունիկը» լավ պահեր ուներ, ինչ-որ տեղ մեր բախտը բերեց: Սակայն կասեմ, որ այս 3 միավորը…

Փետրվար 22, 2019
Օսիպով. ««Լոռին» մեծ նպատակներ ունի, այդ պատճառով էլ այստեղ եմ»

«Լոռիի» նորեկ Ալեքսանդրու Օսիպովը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանն ու խոսել իր տեղափոխության մասին: ««Լոռիի» առաջարկը հետաքրքրեց ինձ, քանի որ ես ցանկանում եմ առաջ գնալ եւ զարգանալ, եւ այս ակումբը մեծ հեռանկարներ ունի: Այստեղ լրիվ այլ մակարդակ է, եւ կա նոր բաներ սովորելու մեծ հնարավորություն: Իհարկե, ես հետեւում էի Հայաստանի առաջնությանը: «Լոռիի» մասին լսեցի…

Փետրվար 5, 2019
Արման Մկրտչյան. «Մեկուկես տարում մեծ աճ եմ գրանցել՝ լեգիոներների հետ մրցակցության շնորհիվ»

«Լոռիի» պաշտպան Արման Մկրտչյանը պայմանագիրը երկարաձգելուց հետո հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: «Ուրախությամբ ու առանց երկմտելու ընդունել եմ «Լոռիի»՝ պայմանագիրս երկարաձգելու վերաբերյալ առաջարկը: Այստեղ եմ արդեն մեկուկես տարի: Այդ ընթացքում, կարծում եմ, բավական մեծ աճ եմ գրանցել: Դրան նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ մրցակցում եմ աֆրիկացի ֆուտբոլիստների հետ, որոնք ֆիզիկապես շատ լավ են…

Նոյեմբեր 12, 2018
Ադամյանի հետխաղային ասուլիսը, որտեղ ճշմարտությունը չափից դուրս շատ էր

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը «Փյունիկի» հետ խաղից հետո կիսվեց տպավորություններով եւ ոչ միայն…  Բարձրագույն խումբ, 13-րդ տուր. «Լոռի» – «Բանանց»՝ 1:3. Գլխավոր մրցավարը չի արձանագրում գոլը, երբ հաշիվը 1:2 էր եւ կարող էր հավասարվել. Բարձրագույն խումբ, 15-րդ տուր. «Արարատ» – «Լոռի»՝ 2:2. Մրցավարը չի արձանագրում գոլը, երբ հաշիվը 0:0 էր եւ կարող էր…

Սեպտեմբեր 29, 2018
Ադամյան. «Մենք պետք է հաղթեինք այս խաղում»

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի հետխաղային ասուլիսը «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպումից հետո. 

Օգոստոս 18, 2018
Արմեն Ադամյան. «Այսօր լավ ֆուտբոլ խաղացինք»

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը «Շիրակի» դեմ հանդիպման (1:1) հետխաղային ասուլիսին ասաց հետեւյալը. «Քանի որ վերջում ենք գոլ խփել եւ հավասարեցրել հաշիվը, չեմ կարող դժգոհ լինել արդյունքից: Մենք այսօր լավ ֆուտբոլ խաղացինք, գեղեցիկ գրոհներ ունեցանք: Առաջին կեսում մի փոքր դժվարություններ ունեցանք պաշտպանությունում, բայց հետո դրանք շտկվեցին: Միշտ Առաջին խմբից Բարձրագույն գալուց հետո առաջին միավորը դժվար…