Նորություններ

Օգոստոս 18, 2018
Այսուհետ «Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կրելու 12 համարի մարզաշապիկը

«Լոռի» ՖԱ-ն որոշեց նախորդ մեկ տարվա ընթացքում մեր ֆան ակումբի հիմնադրման եւ զարգացման գործում մեծագույն աշխատանքի համար անակնկալ մատուցել Էրիկին եւ Աղասին՝ նվիրելով խորհրդանշական՝ 12-րդ համարի մարզաշապիկներ: Այսուհետ «Լոռի» ՖԱ-ում ոչ մի ֆուտբոլիստ երբեք չի կրելու 12 համարի մարզաշապիկը, քանի որ այն ամրագրված է՝ ի պատիվ անկրկնելի երկրպագուների:

Օգոստոս 18, 2018
Ընկերական հանդիպում | Լոռիի վետերաններ – Իրանի Իսլամական Հանրապետության վետերաններ՝ 1:3

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում օգոստոսի 13-ին կայացավ ընկերական հանդիպում Լոռիի վետերանների եւ Իրանի վետերանների միջեւ: Արմեն Փիրումյանի գլխավորած թիմը պարտվեց 1:3 հաշվով: Լոռիի կազմում հանդիպմանը մասնակցեցին. Սարգիս Ներսիսյան, Ջանիբեկ Եգանյան, Մհեր Հովհաննիսյան, Սիրակ Զոհրաբյան, Նվեր Ղազարյան, Նվեր Ղազարյան, Վալերի Կիրակոսյան, Սերգեյ Բուլղադարյան, Գեւորգ Բարոյան, Մենուա Մեհրաբյան, Վաչագան Բալասանյան, Արմեն Գրիգորյան, Վահագն Դավթյան, Տիգրան Բոնջուկյան: