Նորություններ

Հունիս 24, 2019
Խուլիան Մենդոսան տեղափոխվել է «Լոռի»

Ուրախ ենք տեղեկացնել, որ կոլումբացի կիսապաշտպան Խուլիան Անդրես Մենդոսա Բլանկոն երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Լոռիի» հետ: 25-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել հայրենի «Ռեալ Քարթագենա» ակումբից, որտեղից էլ սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Բարի գալուստ «Լոռի», Խուլիա՛ն:

Հունիս 23, 2019
Ագուստին Պերեսը՝ «Լոռի» ՖԱ դարպասապահների մարզիչ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Ագուստին Խարկե Պերեսը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը եւ մարզելու է դարպասապահներին: 37-ամյա մասնագետը 2015-2017 թթ. աշխատել է իսպանական «Մարինո» ակումբում, 2017-18 թթ.՝ «Տեներիֆեում», 2018-19 թթ.՝ «Աթլետիկ Տակորոնտեում»: Պերեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Հունիս 22, 2019
Խորխե Գոմեսը՝ «Լոռի» ՖԱ ֆիզիկական պատրաստվածության մարզիչ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ գլխավոր թիմի ֆիզիկական պատրաստվածության մարզիչ է նշանակվել Խորխե Գոմես Կուերվոն: 34-ամյա մասնագետը 4 տարի աշխատել է «Ալկոբենդաս» ակումբում, 2 տարի՝ «Ռայո Վալյեկանոյի» երկրորդ թիմում, եւս մեկ տարի անցկացրել է «Պառլայում»: Մասնագետի հետ կնքվել է մեկ տարվա համաձայնագիր:

Հունիս 22, 2019
Ջոսու Լոպեսը՝ «Լոռի» ՖԱ գլխավոր մարզչի առաջին օգնական

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռիի» մարզչական շտաբը համալրել է իսպանացի Ջոսու Գոնսալես Դե Հերեդիա Լոպեսը, որը նշանակվել է Դավիդ Կամպանյայի առաջին օգնական: ՈՒԵՖԱ-ի Pro արտոնագիր ունեցող Լոպեսը 2012-2015 թթ. աշխատել է Բիլբաոյի «Աթլետիկի» ակադեմիայում, 2016-2018 թթ. եղել է Դավիդ Կամպանյայի մարզչական շտաբում՝ որպես վերլուծաբան: Լոպեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Հունիս 21, 2019
Արամայիս Ուլիխանյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ ադմինիստրատիվ տնօրեն

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ շարունակում է համագործակցությունը Արամայիս Ուլիխանյանի հետ։ Նոր մրցաշրջանում նա կզբաղեցնի ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը։ Ուլիխանյանը 2017 թվականի հունվարից զբաղեցրել է ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Մաղթում ենք հաջողություն և բարեբեր աշխատանք։

Հունիս 20, 2019
Սպարտակ Պետրոսյանը` «Լոռի» ՖԱ գլխավոր մենեջեր

Ուրախ ենք տեղեկացնել, որ Սպարտակ Պետրոսյանը վերադարձել է «Լոռի» ՖԱ և այսուհետ կզբաղեցնի գլխավոր մենեջերի պաշտոնը: 2017 թվականի հուլիսից 2019 ապրիլ ամիսը նա «Լոռի» ՖԱ-ում զբաղեցրել է հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոնը: «Լոռի» ՖԱ մաղթում է հաջողություն և բարեբեր աշխատանք:

Հունիս 20, 2019
Վահան Դանիելյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գլխավոր տնօրեն

Ուրախ ենք տեղեկացնել, որ Վահան Դանիելյանը նշանակվել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն: Ֆուտբոլի ոլորտում մեծ փորձ ունեցող Դանիելյանը 2001-2005 թթ. աշխատել է  «Բանանցում», 2006-2014թթ.՝  «Փյունիկում», 2014-2017թթ.՝  «Գանձասար-Կապանում»՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: «Լոռի» ՖԱ-ը հաջողություն և բարեբեր աշխատանք է մաղթում ակումբի նորանշանակ գլխավոր տնօրենին:

Հունիս 18, 2019
Դավիդ Կամպանյան գլխավորեց «Լոռին»

Տեղեկացնում ենք, որ «Լոռիի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան: Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: 45-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել 3 օգնականների եւ մեկ ֆիզիոթերապեւտի հետ, որոնց մասին կհայտնենք առաջիկայում: Այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը երկրպագուներին եւ ֆուտբոլիստներին ներկայացրեց…

Մայիս 19, 2019
Շնորհավորում ենք Թովմաս Գրիգորյանին

Այսօր՝ մայիսի 19-ին, իր ծննդյան 46-րդ տարեդարձն է նշում Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը: Ակումբի ողջ աշխատակազմի անունից շնորհավորում ենք, պարոն Գրիգորյան: Մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն և մեծ հաջողություններ: Թո՛ղ «Լոռին» շատ մոտ ապագայում ուրախացնի Ձեզ իր մեծ հաղթանակներով:

Մայիս 19, 2019
«Լոռի»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աբրահամյանի հայտարարությունը

«Լոռի»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աբրահամյանի հայտարարությունը – Ես «Լոռի»-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու դժվարին որոշում եմ կայացրել: Շատ ուրախ եմ, որ երկու տարի առաջ կարողացա իրագործել իմ կյանքի գլխավոր նպատակը և դարձա իմ հարազատ քաղաքում՝ Վանաձորում, ֆուտբոլային ակումբի ստեղծման մասնակիցը: Մենք երկու հրաշալի տարի անցկացրեցինք: Ակումբի կյանքի այդ ժամանակահատվածում մեզ շատ բաներ հաջողվեց իրագործել: Շատ…