Երկրպագուներ

IMG_8462
DSC_0015
DSC_0147
DSC_0348
DSC_0416
IMG_1356

«Լոռիի» ֆան ակումբը սկսել է կազմավորվել առաջին իսկ ընկերական հանդիպումից հետո: Մի քանի երկրպագուներ համախմբվեցին եւ սկսեցին կազմակերպել միջոցառումներ, մտածել վանկարկումներ, պատրաստել բաններներ:

Վանաձորցիները վերջին անգամ ֆուտբոլ դիտել էին մոտ 12 տարի առաջ, եւ ակումբի վերաբացումը ոգեւորություն էր առաջացրել ողջ քաղաքում:

Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական վիճակագրության՝ «Լոռիի» տնային խաղերում հանդիսականների քանակը կազմել է Առաջին խմբի առաջնության բոլոր հանդիպումների հանդիսականների 13%-ը, ինչը լավագույն արդյունքն է:

2017-18 թթ. մրցաշրջանի վերջին խաղում երկրպագուները բացեցին «ՉԵՄՊԻՈՆ» պաստառը՝ ի նշան առաջին տիտղոսի:

Բարձրագույն խմբում նորամուտը նշելու առթիվ երկրպագուները առաջին տուրի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում բացեցին «Welcome, Ազիզ» պաստառը:

Երկրպագուներին միանալու համար կարող եք նամակ գրել, զանգահարել ստորեւ տրված կոնտակտային տվյալներով:



+374 77520504

19agassi1995@gmail.com