Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ-ն երկարաձգել է TotoGaming ընկերության հետ համագործակցության պայմանագիրը եւս մեկ մրցաշրջանով:

Այդ մասին այսօր Armenia Wine գինու-կոնյակի գործարան այցի ժամանակ հայտարարեցին «Լոռի» ՖԱ եւ TotoGaming-ի ներկայացուցիչները: Առաջիկա մրցաշրջանի ընթացքում ծրագրվում է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, որոնք կներգրավեն Լոռու մարզի ֆուտբոլասերներին:

Կողմերը սկսել էին համագործակցությունը 2018 թվականի հոկտեմբերին: