VNews-ը ներկայացրել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի լավագույն 4 ֆուտբոլիտներին եւ խորհրդանշական հավաքականը:

Վիգեն Ավետիսյանը թոփ-4-ում է:

«25-ամյա ֆուտբոլիստը խաղ առ խաղ աճում է՝ հանդես գալով վանաձորյան թիմի՝ հայկական չափանիշներով բարձրակարգ լեգեոներների կողքին։ «Շիրակի» հետ հանդիպմանն իր բարձրության վրա էր՝ գոլային փոխանցում Սանդի Ինուսային և 11-մետրանոցի վաստակում, որն անվրեպ է իրացրել Ջոնել Դեսիրեն։ Առանց գնդակի շատ է աշխատում, հասցնում օգնել թե՛ պաշտպանությանը, թե՛ հարձակմանը»,- գրել է VNews-ը:

Վիգեն Ավետիսյանը, ինչպես նաեւ Արտյոմ Խաչատուրովը ընդգրկվել են տուրի խորհրդանշական հավաքականում: